Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ամեն ինչ անելու են, որ անգամ խելացի երեխան դպրոցում դառնա դեբիլ

Ամեն ինչ անելու են, որ անգամ խելացի երեխան դպրոցում դառնա դեբիլ
12.09.2024 | 14:11

Բոլորը տարածում են երրորդ դասարանի դասագրքում տեղ գտած խայտառակությունը։ Ե՞վ: Ի՞նչ ասեմ, դպրոց ուղարկեք ձեր երեխաներին, թող հնարավորինս խեղեն։ Ու քանի դեռ միասնական դիմադրություն չկա, ծնողները հաստատ լռելու են, շատերն էլ շատ բան չեն հասկանում, ինչից և օգտվում է ազգադավի իշխանությունը` ամեն ինչ անելու են, որ անգամ խելացի երեխան դպրոցում դառնա դեբիլ։ Դեբիլացումն ու բթացումը այս իշխանության սկզբունքն է։

Արթուր Հայրապետյան

Դիտվել է՝ 5414

Մեկնաբանություններ